17.07.2025
Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76%-ը. ԿԸՀ
09.12.2018
Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76%-ը. ԿԸՀ

2018 արտահերթ խորհրդարանական ընտրություն, ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 201 250 ընտրող կամ ընտրողների 7.76%-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը: Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,86 տոկոսը, (66 704), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 5,36 տոկոսը (6670), երրորդ քաղաք Վանաձորում՝ 8,06 տոկոսը (7763): Նշենք, որ 2017թ. ԱԺ ընտրությունների քվեարկությանը՝ ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը: Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի է ունենում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Քաղաքացիները պետք է ընտրություն են կատարում 11 քաղաքական ուժերի` ինը կուսակցության և երկու դաշինքի միջև: Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում: Ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը: Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ: Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ԱԺ-ում կարող են ներկայացված լինել այն ուժերը, որոնք դաշինքների դեպքում կստանան քվեների 7%-ը, իսկ կուսակցությունների պարագայում՝ 5%-ը: