Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: ԱԺ պատգամավորներ՝ Աշոտ ԱրսենյանԱլիկ ՍարգսյանԱրտակ ՍարգսյանԱրման ՍահակյանՏաճատ Վարդապետյան Հակոբ Գառնիկի ՀակոբյանՇիրակ ԹորոսյանԿնյազ ՀասանովԱրսեն ՄիխայլովՀարություն ԿարապողոսյանՍամվել ԱլեքսանյանՆահապետ ԳեւորգյանԱրայիկ ԳրիգորյանԻշխան Զաքարյան