Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագոմեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 RՍՏ համարանիշի ավտոմեքենան: Ըստ աղբյուրի, Մագոմեդովը ոստիկաններին հայտնել է, որ հրկիզման հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում, որպես զինվորական հոսպիտալի պետի տեղակալ: