30.07.2026
Պահանջում են նախարարի հրաժարականը. ստորագրահավաքը շարունակվում է
04.11.2019
Պահանջում են նախարարի հրաժարականը. ստորագրահավաքը շարունակվում է

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այս պահի դրությամբ պահանջագրի տակ իր ստորագրությունն է դրել 2850-ից ավելի քաղաքացի: Հեղինակը նշում է, որ «տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիցս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝- ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,- դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,- ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,- ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,- առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»: