Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրների լուծման շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին շնորհվել է «E» դաս համաձայն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտների: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աերոդրոմին «E» դասի շնարհումը հնարավորություն կտա օդանավակայանում առանց որևէ սահմանափակումների շահագործել «E» դասի օդանավեր, մասնավորապես` A330, B747-100/200/300/400/SR/SP, B777-200/200ER/300/300ER, B787, MD11: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր շնորհավորանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շահագործող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությանը: