24.11.2024
Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում․ վերջին հանդիպումը Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ էր։


«Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում։


Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին այս տարի մասնակցում է մոտ 3 հազար մարդ՝ 117 երկրից։ Միջոցառումներում ներգրավված են 53 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միլիարդատերեր 36 երկրից, այդ թվում՝ Մարկ Ցուկերբերգը, Ջորջ Սորոսը, Բիլ Գեյթսը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո և նվիրված է կայուն զարգացմանը։