11.09.2026
Արմավիրում հայրը սեռական հարաբերության մեջ է եղել իր 14 տարեկան աղջկա հետ. նա ծննդաբերել է
prev Նախորդ նորություն

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Ծագումով հայ ֆրանսիացի բնապահպան եւ քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու: Ընտրությունները կկայանան մարտին: 38-ամյա Ժաննա Բարսեղյանը, ով առաջադրվել է տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի լիդերներից մեկն է: Այդ մասին հայտնում է ռուս-հայկական տեղեկատվական գործակալությունը:


Քաղաքային խորհրդի անդամ Բարսեղյանը յոթ թեկնածուներից մեկն է, որոնք պաշտոնապես ձեռնամուխ են եղել նախընտրական պայքարին։


Հայուհին գլխավորել է «կանաչների» ցուցակը։ Վերջին տարիների «կանաչների» լավ արդյունքը խոսում է այն մասին, որ ավելի շատ ֆրանսիացիներ պատրաստ են քվեարկել այն քաղաքական կուսակցությունների օգտին, որոնց ծրագրերում էկոլոգիական խնդիրներն առաջին տեղում են: Ժաննան այդ պաշտոնի միակ կին թեկնածուն է:

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ