19.04.2025
Վարչապետը նոր փոխնախարար է նշանակել
prev Նախորդ նորություն

Սոցցանցում Հրայր Թովմասյանին սպառնացած ոստիկանը պատասխանատվության է ենթարկվել

Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:


Վազգեն Սիմոնյան անունով օգտատերերը սոցցանցում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման վայրի մոտ արտասվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «հաջորդը քեզ են խփելու»: Գրառումը նաև անպարկեշտ արտահայտություններ էր պարունակում։ Հետագայում պարզվեց, որ Սիմոնյանը ոստիկան է:


«Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - նշել է Ջանոյանը:


Ավելի վաղ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր նշանակվել։


 


 

Արմավիրում հայրը սեռական հարաբերության մեջ է եղել իր 14 տարեկան աղջկա հետ. նա ծննդաբերել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար