Անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 01:20-ի սահմաններում կրակոց է արձակել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված ժամին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում գտնվող իր բնակարանի պատուհանի ուղղությամբ կրակոց են արձակել, և փամփուշտը մտել է բնակարան։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1։20 անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ։ Փամփուշտը հայտնաբերվել է, նշանակված է համալիր փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։