ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը նշել է, որ իր աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է, որ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյա է դառնում այդ հանձնաժողովի ղեկավար: «Սա փաստում է մեր հայ գործընկերների մեծ վստահության մասին»,- ասել է Ռյաբուխինը: