ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում: Հիշեցնենք, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման օպերացիան իրականացվել է հենց գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։