ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՊՆ զորամասի շտաբի պետ Արտակ Բուդաղյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին: Այսօր նախագահի նստավայրում տեղի ունացած պաշտոնական արարողության ժամանակ Արմեն Սարգսյանն Արիության մեդալով պարգեւատրեց Արտակ Բուդաղյանին: Արտակ Բուդաղյանը 2013 թ-ին Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրի Խաչատրյանի տան մոտ սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Սպանության դեպքից 5 օր անց կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից: Միջադեպից հետո Խաչատրյանի որդին ու օգնականը 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեցին, իսկ միակ անձը, որ կատարվածի կապակցությամբ քրեական հետապնդման ենթարկվեց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանն էր: Դեպքից շուրջ մեկ տարի անց Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում: