Բուժման նպատակով Գերմանիա մեկնած պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը վերադարձել է։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը, գրում է Factor.am-ը։ Օհանյանը, հիշեցնենք, դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյմեբրի 5-ին, ժամը 13,00-ին։