Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում այս պահին նիստ է ընթանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի ծեծկռտուքի ժամանակ գտնվում էր խորհրդարանում: Էդմոն Մարուքյանը ևս մասնակցել է ԱԺ նախագահի աշխատասենյակում հրավիրված նիստին, որն արդեն լքել է և այս րոպեներին Լուսավոր Հայաստան խմբակցության նիստ է հրավիրել: Մարուքյանը լրագրողների որևէ հարցի չի պատասխանել: Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը ԱԺ-ից, իրավիճակը բավականին լարված է: Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք է տեղի ունեցել Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև: