Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,- նշել է նա: Հիշեցնենք, այսօր ցերեկը Էրեբունի Պլազա բիսնես կենտրոնում կրակոցներ են հնչել: Կրակ արձակած տղամարդը դեռ վնասազերծված չի: Ըստ VERELQ-ի տեղեկությունների՝ նա բանակցող է պահանջել: