Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը հեռանում է պաշտոնից։ Նրա խոսքով, ի սկզբանե Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ աշխատելու է երկու տարի, ավարտվում է: «Այնպես որ, պարոն Մեսչյանը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում կգրի, ինչպես խոստացել էր, և կզբաղվի իր անձնական գործերով», - ասաց Հայկ Մարությանը։ Արթուր Մեսչյանը 2018-ի հոկտեմբերին նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: 71-ամյա Արթուր Մեսչյանը հայտնի ճարտարապետ է և երգահան: 1996 թվականին նա նշանակվել էր Երևանի գլխավոր ճարտարապետ, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո հրաժարական էր տվել և մեկնել ԱՄՆ: Մեսչյանի նախագծով է կառուցվել Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքը: