Բարձրագույն դատական խորհուրդը որոշել և ՀՀ նախագահին է առաջարկել Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար: Առաջարկը ներկայացնելուց հետո թեկնածուն պետք է տա իր համաձայնությունը, այնուհետև, օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը կստորագրի հրամանագիր: