Ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:«Լինելով նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես և իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում»,- գրել է նա: