30.06.2025
Պարետատունն անպատասխան է թողել պատգամավորի զանգերը
24.06.2020
Պարետատունն անպատասխան է թողել պատգամավորի զանգերը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ինքնամեկուսացել է, թեև հստակ պատասխան չունի՝ կորոնավիրուսով վարակված է, թե ոչ: Պատգամավորը գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ պարետատան հետ կապ հաստատելու խնդիր ունեն ոչ միայն շարքային քաաղքացիները, այլև պատգամավորները. «Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվոլ են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։Ամսի 20-ից փարձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։ Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»,- գրել է Գորգիսյանը։