Մոտ օրերս նաև կհանվի ռազմական դրությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ աավելի վաղ այսօր Էդմոն Մարուքյանը նույն եղանակով տեղեկացրեց, որ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Քիչ անց վարչապետը ևս հաստատեց այս տեղեկությունը: