Հայաստանում արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ վարակի տարածման ծավալից կախված կառավարությունը, Երևանի քաղաքապետը կամ մարզպետը համայնքում կարանտին սահմանելու մասին որոշում կկայացնեն: Բացի այս, այլևս չի գործի էլեկտրոնային հսկողության միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, չեն լինի նաև տնտեսական գործունեության արգելքի դեպքեր, այլ հնարավոր են որոշ սահմանափակումներ: