Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատել է Արցախի անկախության ճանաչումն ու կոչ արել ԱՄՆ կառավարությանը հետևել այդ քայլին: Քաղաքային խորհուրդը նման բովանդակությամբ բանաձև է ընդունել, որի հեղինակը քաղխորհրդի անդամ Պաուլ Գրիգորյանն է: VERELQ-ը հիշեցնում է, որ 2018 թվականին Գրիգորյանի դիմումի համաձայն քաղաքային խորհուրդը քաղաքում «Արցախի օր» էր սահմանել և կրկին, այդպիսով, կոչով դիմել միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու որպես ազատ, անկախ պետություն: