Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել ճանաչել Արցախը: «Արցախի ճանաչումը արցախահայության խաղաղ ու անվտանգ կյանքը երաշխավորելու միակ միջոցն է: (Ֆրանսիայի) Սենատի կողմից բանաձևի ընդունումն առաջին քայլն էր: Ժամանակն է, որ Ազգային ժողովը կողմ քվեարկի: Ազգային ժողովի նախագահին ու պատգամավորներին կոչ եմ անում ճանաչել Արցախը», - գրել է Թանկյանը Facebook-ի իր էջում: