Արցախում անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են շրջափակած պահել Պաշտպանության նախարարության շենքը: Նրանք պահանջում են արագացնել որոնողական աշխատանքները: Ծնողները շենքի մուտքերը ավտոմեքենաներով փակել էին մեկ օր առաջ՝ ապրիլի 8-ի առավոտյան: Տեղում հերթապահում են ոստիկանները: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին երեկոյան Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր Factor.am-ին, թե Ադրբեջանից գերիների խումբ է վերադառնալու: Սակայն ինքնաթիռը վերադարձավ Երևան առանց գերիների: "Էրեբունի" օդանավակայանի մոտ հավաքված զինծառայողների տասնյակ հարազատներ այդ տեղեկատվությունից հետո միացան ՊՆ-ի մոտ ակցիա իրականացնող անհետ կորածների ընտանիքներին: