Ռազմական դրությունն առաջիկայում կհանվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ էության, նա կրկնեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Սիմոնյանի խոսքով, դա տեղի կունենա մինչև արտահերթ ընտրությունները: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Ավելի ուշ "Լուսավոր Հայաստան" ԱԺ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ռազմական դրությունն էլ մոտ օրերս կհանվի: