Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Փիրջամալ (Վարդաձոր) բնակավայր՝ փոխանցելով Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված բեռը: Մասնավորապես, ռուս խաղաղապահները «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ինքնավար կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար գազօջախներ ու այլ գույք են փոխանցել Վարդաձորում բնակվող 15 բազմազավակ ընտանիքի: Բացի այս, գյուղի բուժկետը ստացել է նաև առաջնային ախտորոշման հավաքածու։