Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնից։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Ըստ նախնական տվյալների` պատճառը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններն են։