«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որեւէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով եւ կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: