5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումները մարտի 18-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:ՊՆ-ից հայտնում են, որ տանկերի անձնակազմերը բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստվածություն: