Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 31-ին, արտահերթ նիստ է անցկացրել: Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ էր ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Պապոյանը, քվոտայով նրա տեղակալ պետք է դառնար ընդդիմության ներկայացուցիչը: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Խաչատրյանին։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծիկ Մինասյանը: Քվեարկության արդյունքում Խաչատրյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: