29.09.2024
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 մլն 546 632 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, գրանցվել 6 մահ

Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, առողջացել է 364 պացիենտ, գրանցվել 6 մահ:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, մեկ օրում կատարվել է 4897 թեստավորում, որից դրական հաստատվածների քանակը կազմում է 1,4%:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։


Համավարակի տարածումից ի վեր Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 343 708 հաստատված դեպք, առողջացել է 328 799 մարդ, գրնցվել՝ 7 903 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 497 107 թեստավորում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն 546 հազար 632 քաղաքացի։ Առաջին դեղաչափը ստացել է 903 հազար 661 քաղաքացի, երկրորդ դեղաչափը` 642 հազար 971 քաղաքացի։


 


 


 

Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին