18.05.2025
Ալեն Սիմոնյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
23.08.2021
Ալեն Սիմոնյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Օգոստոսի 23-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը: Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր: Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել: ԱԺ նախագահին հետաքրքրեց զինծառայողների համար նախատեսված գրադարանը, որը հարուստ էր նաեւ մասնագիտական գրականությամբ: ԱԺ նախագահը կարեւորեց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները: