ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին նշանակելու մասին: VERELQ-ը հիշեցնում է, որ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն ընտրվել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր։ Նա իր պաշտոնից հրաժարական է տվել օգոստոսի 16-ին և այս պահին գտնվում է կալանքի տակ։ Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ակնհայտ սուտ տեղեկություններ կամ պաշտոնական փաստաթղթերում գրառումներ կատարելը, գրառումների կեղծումը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):