Օգոստոսի 24-ին 4-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: ՊՆ-ն տեղեկացնում է, որ կատարելագործվել են զինծառայողների՝ հրաձգային զենքերի կիրառման հմտությունները, ստուգվել է նրանց պատրաստության մակարդակը։