24.11.2024
ՄԽ-ն 11 հայտարարություն է արել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ. նախարար
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում ներկայացվել են Բաքվի ագրեսիայի և սադրանքների բազմաթիվ փաստեր. Միրզոյան

2021 թվականի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացրել է ավելի քան 30 հայտարարություն, որոնք արտացոլում են հայկական կողմի դիրքորոշումը հակամարտության կարգավորման, Արցախի դեմ ռազմական ագրեսիայի և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ:


Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, խորհրդարանում 2021 թվականի բյուջեի կատարողականի նախնական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով,  Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ագրեսիային եւ սադրանքներին վերաբերող 70 փաստաթուղթ է տարածել: Այդ փաստաթղթերի թվում են նաև Արցախի ղեկավարության հայտարարությունները։


ԵԱՀԿ Մշտական խորհրդում գրեթե ամեն շաբաթ ներկայացվում էին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային վերաբերող հարցեր, մասնավորապես ներկայացվում էր ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև մատնանշվում էին արցախցիների և հայ ռազմագերիների իրավունքների հետ կապված խնդիրները։


Ներկայացնելով 2021 թվականի արդյունքները՝ Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ տարեվերջին ընդունած որոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց դեմ ուղղված հայցերի հետ, ըստ որի, դատարանը պահանջել է դադարեցնել հայերի պատմական և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի փորձերը, ինչպես նաև դադարեցնել հայերի դեմ ատելության հրահրումը։