Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և այլք: Հիշեցնենք, Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին արտերկրում՝ 75 տարեկանում: