Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 468 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 419 770, վերջին մեկ օրում` 8 485 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9 462 պացիենտ. Մեկ օրում նվազել է 15-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 322 814 անձ` վերջին մեկ օրում 408 անձ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 7 728 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 464 է: