Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից: Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախարար կնշանակվի «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանին, ապա ըստ մամուլի՝ նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ: Ավելի վաղ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր այդ պաշտոնից: