14.05.2025
Ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
04.11.2021
Ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, նշելով, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության: Պատշաճ դատախազական հսկողության ներքո Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների գնահատմամբ Վ. Վ.-ին, Մ. Ս.-ին, Վ. Ք-ին և Ա.Բ.-ին մեղադրանքներ են առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, վերջին երկուսին՝ նաև դիտավորությամբ գույք վնասելու և խոշոր չափերով վնաս պատճառելու համար: Քրեական գործի մյուս մասով, որով նույնաբնույթ արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավված ևս 3 անձ, նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչություն, մասնակցություն ունեցած այլ անձանց ևս պարզելու և բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: