«Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի նոյեմբերի 8-ին կայանալիք «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:Նա նշել է, որ մասնակցելու են որպես սովորական մասնակիցներ՝ կազմակերպիչները իրենց գործընկերներն են.«Մենք պաշտպանելու ենք այդ օրակարգը»,- ասաց Վանեցյանը:VERELQ-ը հիշեցնում է, որ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: