Քիչ առաջ Գյումրու նորընտիր ավագանին համայնքի ղեկավար ընտրեց «Բալասանյան» դաշինքի առաջադրած թեկնածու Վարդգես Սամսոնյանին։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 24, դեմ՝ 8 ավագանու անդամ։ Ավելի վաղ «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, համաձայն որի համատեղ ստանձնում են Գյումրիի կառավարման պատասխանատվությունը: Ըստ այդմ որոշվել էր, որ ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, բայց փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նշենք, որ Վարդգես Սամսոնյանը Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: