FlyArystan ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 2-ից մեկնարկելու է Ալմաթի-Երևան-Ալմաթի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: