ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ջաջուռ գյուղից բերման են ենթարկել Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ: «Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։ Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։