ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: «Զրուցեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը, որը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությունից հետո, և կոչ արեցի դեէսկալացիայի։ Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար», - Թվիթերում գրել է Լինդեն։ ԵԱՀԿ գործող նախագահը նաև վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի միջոցով շարունակական գործընթացին։