Հայաստանում ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422828-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2186 թեստավորում, թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 3 037 290: Փաստացի այս պահին բուժում է ստանում 1952 պացիենտ, բուժվողների թիվը նվազել է 10-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410571 անձ, վերջին մեկ օրում՝ 13-ը: Մահ չի գրանցվել. մահացածների ընդհանուր թիվը 8622 է: