Ինչպես և վերջին երկու տարիներին ավանդական դարձած «Անմահ գունդ» ակցիան այս տարի ևս կանցկացվի առցանց ձևաչափով: Մեծ Հաղթանակի 77-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ գունդ» հասարակական հայրենասիրական կազմակերպությունը ձեռնարկում է «Իմ հերոսի պատմությունը» ակցիան: Մասնակցել կարելի է սոցցանցի Ձեր էջում տեղադրելով Ձեր ազգականի լուսանկարը՝ Հայրենական Մեծ պատերազմին նրա մասնակցության մասին փոքրիկ պատմությամբ:Խնդրում ենք նաև նշել հետևյալ հեշթեգները՝ #БессмертныйполкАрмении2022#հայաստանիանմահգունդ2022#Անմահգունդ#ПолкАрмении Օգտագործելով այս հեշթեգները, մենք անպայման կկիսվենք ձեր գրառումներով մեր սոցիալական ցանցերի էջերում։Ոչինչ չի՛ մոռացվել, ոչ ոք չի՛ մոռացվել: