ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ: Կենսագրություն Էդվարդ Մերուժանի Կարապետյանը ծնվել է 1985 թվականին: 2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ 2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ V.2021թ.-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ 2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի մեկ որդի: