26.07.2025
ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում ներկայացրել է տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր
10.11.2022
ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում ներկայացրել է տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր

Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մի կողմից տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակցները կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ: