ՀԱՊԿ գագաթնաժողովը հակառուսական ուժերի համար նոր առիթ դարձավ բողոքի ակցիաներ իրականացնելու համար: Պարզապես նրանց բախտը չբերեց՝ իրավապահները թույլ չտվեցին, որպեսզի նրանք անգամ մոտիկ գան Դվին հյուրանոցային համալիրին, որտեղ ընթանում է քաղաքական միջոցառումը: Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի 14.30-ին՝ Զվարթնոց օդանավակայանից անմիջապես ժամանելով նիստին, որը կմեկնարկի ժամը 15.00-ին: Մինչ այդ հակառուսական ուժերի բողոքի ակցիան՝ սակավամարդ, իրավապահների կողմից կանխվում է: Այդպես, հետևելով հայտնի հակառուսիստ Տիգրան Խզմալյանի Facebook-յան էջին կարելի է հասկանալ, որ նրան արդեն բերման են ենթարկել. նա, մասնավորապես, լուսանկար է հրապարակել ոստիկանական մեքենայից: Որևէ գրառում, թե անձամբ ինքն է արել, թե մեկ այլ անձ՝ չկա: Բայց ենթադրելի է, որ իրավապահները բերման են ենթարկել հենց Տիգրան Խզմալյանին: