Այսօր խորհրդարանում հանդիպեցի Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոնի հետ: Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: "Քննարկեցինք մեր գերիներին, անհետ կորածներին, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին առնչվող կենսական հարցեր: Իմ գործընկերներ պարոն Ռիբոնի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ անցկացրինք բավականին կարևոր հանդիպում և արդյունավետ քննարկում",-գրել է Թովմասյանը: